Բացել լրահոսը Փակել լրահոսը
848806150_1602675775224809_2625106448120983190_n
A A
Պաշտոնական

COP17-ի ընթացքում «Meridian»-ի տարածքում անօդաչու սարքերի թռիչքն արգելված է մինչև հոկտեմբերի 30-ը

COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։ Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար։