Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-06_18-27-10
A A
Պաշտոնական

Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի հանդիպում՝ նվիրված 2026 թվականի մայիսի 19-23-ը Հայաստանում կայանալիք Concours Mondial de Bruxelles 2026 գինու միջազգային համտես-մրցույթի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։
 
«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթներից մեկը, որին մասնակցելու համար Հայաստան կժամանի շուրջ 400 գինու փորձագետ 60-ից ավել երկրից՝ գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։
 
Միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես ժամանակակից և գրավիչ երկիր՝ գինու ու մշակութային զբոսաշրջության ուղղություն։ Այն կնպաստի հայկական գինիների միջազգային առաջխաղացմանն ու նոր գործընկերային կապերի ձևավորմանը։
 
Քննարկվել են մրցույթի արդյունավետ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։ Գևորգ Պապոյանը վերահաստատել է գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու Հայաստանի հանձնառությունը։