Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կպայքարեն 1-8-րդ տեղերի համար

Սպորտ
59eac3d0b110f8a4308521e9c5e65069

Հայաստանի մինչեւ 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականը հաղթահարեց Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին արգելքը եւ մտավ 2-րդ փուլ:

Սերգեյ Զոզուլինի սաները, խմբային առաջին փուլի վերջին խաղում 81:63 հաշվով հաղթելով Շվեյցարիայի հավաքականին, վաստակեց 8 միավոր, այնքան, որքան Շվեդիայի եւ նույն Շվեյցարիայի թիմերը: Սակայն միմյանց միջեւ անցկացրած խաղերի արդյունքներով Հայաստանի ընտրանին իր խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը:

Այդպիսով, մեր պատանի բասկետբոլիստները 2-րդ փուլում կպայքարեն 1-8-րդ տեղերի համար: Հայաստանը հանդես կգան F խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Իսրայելի եւ Բոսնիայի բասկետբոլիստները:

Օգոստոսի 3-ին մերոնք ուժերը կչափեն բոսնիացիների, իսկ 4-ին` իսրայելացիների հետ (հունգարացիների հետ մերոնք արդեն հանդիպել են առաջին փուլում): Կիսաեզրափակիչ մտնելու համար հարկ կլինի հաղթել երկու խաղերում, քանի որ մեր թիմը մեկ միավորով զիջում է Բոսնիային ու Հունգարիային: