A
A
Արմեն Պետրոսյանը գրավեց 7-րդ տեղը
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ամառային 11-րդ փառատոնը:
Մրցումների վերջին օրերին մեր մարզիկներին չհաջողվեց նոր մեդալ նվաճել:
Մարմնամարզիկներից առավել հաջող հանդես եկավ Արմեն Պետրոսյանը, որը նժույքաթափի մրցումներում գրավեց 7-րդ տեղը:
Լողորդներից լավագույն արդյունք ցույց տվեց Դավիթ Հունանյանը, որը 100 մ թիկնալողում զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:
Մեր երեք հեծանվորդներից համեմատաբար լավ ելույթ ունեցավ Հովհաննես Հովհաննիսյանը, որը 70,8 կմ շրջանաձեւ մրցավազքում (11,8 x 6) գրավեց 13-րդ տեղը:
Այդպիսով, Հայաստանի 22 ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն 50 կգ քաշային ձյուդոիստ Վահագն Հովսեփյանը, իսկ ահա մեր աթլետ Լեւոն Աղասյանը մրցանակային 2-3-րդ տեղերը ձեռքից բաց թողեց լրացուցիչ ցուցանիշով: