A
A
Առաջնությունն ավարտվեց
Օգոստոսի 1-ին Պրագայում ավարտվել է ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի գավաթի առաջնությունը: Մեր հավաքականը բավականին հաջող է հանդես եկել հերթական առաջնությունում:
Անդրանիկ Չափարյանը 73 կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը, իսկ վանաձորցի եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները գրավեցին 3-րդ մրցանակային տեղը 55կգ և 60կգ քաշային կարգերում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ օգոստոսի 6-7-ը Բեռլինում մեր հավաքականը կմասնակցի հերթական Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Այս մասին հայտնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: