Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլովակիան ուժեղացնում է միջին գիծը

Սպորտ
2fbc4a8e7add1cbfde665c27d862834c

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մրցակից Սլովակիայի ընտրանին պատրաստվում է ուժեղացնել միջին գիծը` հանձինս Քարիմ Գուեդեի:

Ինչպես տեղեկացնում են սլովակյան լրատվամիջոցները, Բրատիսլավայի «Սլովանի» տոգոցի կիսապաշտպանը վերջերս այդ երկրի քաղաքացիություն է ստացել, ուստի կարող է հանդես գալ ազգային թիմի կազմում:

«Շատ ուրախ եմ քաղաքացիություն ստանալու համար: Հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսն արդեն գիտի այդ մասին: Եթե օգոստոսի 10-ին լավ վիճակում լինեմ, ապա ուրախությամբ կմասնակցեմ Ավստրիայի հետ ընկերական խաղին» - ասել է ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Քարիմ Գուեդեն ծնվել է Համբուրգում: Ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի «Կոնկորդիայում», իսկ 2006 թ հանդես է գալիս Սլովակիայի առաջնությունում, որտեղ անցկացրել է 134 խաղ, խփել 16 գոլ:

Նշենք, որ Եվրո-2012-ի Սլովակիա - Հայաստան ընտրական խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին: