A
A
Սլովակիա – Հայաստան խաղը` Ժիլինայում
Եվրո-2012-ի ընտրական փուլի Սլովակիա - Հայաստան հանդիպումը կկայանա ոչ թե երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում, այլ Ժիլինայում: Նման որոշում է կայացրել Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ժիլինայի ՄՍԿ մարզադաշտում իր խաղերն է անցկացնում համանուն թիմը: Վերջին անգամ մարզակառույցը վերանորոգվել է 2006 թվականին եւ տեղավորում է 11.200 հանդիսական:
Նշենք, որ Սլովակիա - Հայաստան խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին: Ըստ նախնական տվյալների, հանդիպումը պետք է սկսվի տեղի ժամանակով 20:30-ին:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր մեր թիմի վստահ հաղթանակով` 3:1: