A
A
Հայաստանը մեդալ չնվաճեց
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությունում չկարողացավ գոնե մեկ մեդալ նվաճել:
Մեր բոլոր 7 ըմբիշները` Գեւորգ Արզումանյանը (50 կգ քաշային կարգ), Երվանդ Թադեւոսյանը (55 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (60 կգ), Սերգեյ Հովսեփյանը (66 կգ), Գեւորգ Համբարձումյանը (74 կգ) եւ Էդիկ Մկոյանը (84 կգ), զիջելով իրենց մրցակիցներին նախնական փուլերում, ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
Հիշեցնենք, որ մեր հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները այդ մրցումներում վաստակել են երկու ոսկե մեդալ: