Բացել լրահոսը Փակել լրահոսը
d0f9d860f2bbe8c1641da7ff06c27305
A A
Սպորտ

ՀՖՖ Գործկոմը միաձայն աջակցեց Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ-ի Գործկոմում

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրում, միաձայն աջակցություն ՀՖՖ նախագահին ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամի ընտրություններում, ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք անդամների թեկնածությունների հաստատում:

Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: 

ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով։ 

Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: 

Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները: