Բացել լրահոսը Փակել լրահոսը
865367202_1045822661841499_3394657396445774789_n
A A
Պաշտոնական

Ծեծկռտուք ազգականների միջև․ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
 
ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։
 
Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
 
Ժամը 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։