Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար խաղեր

Սպորտ
6c2ea9ed46c282f3f32433cb9a4c12ce

2011 թվականի Համահայկական խաղերի բացման եւ փակման արարողությունների մուտքը ազատ կլինի: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը խաղերի անցկացման համար տրամադրել է 80 մլն դրամ, որը բավարար չէ բոլոր ծախսերը հոգալու համար.

«Ես ընդգրկել եմ հովանավորների, որոնք կֆինանսավորեն մնացած ծախսերը: Բացի այդ, բոլոր մասնավոր մարզադաշտերը եւ մարզադահլիճները խաղերի կազմկոմիտեին տրամադրվելու են անվճար»:

«Ա1+»-ի այն հարցին, արդյոք ֆինանսական օգնություն ստանալու են այն մարզաձեւերի ֆեդերացիաները, որոնք կազմակերպելու են մրցումները, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Կարծում եմ, եթե մենք այդ ֆեդերացիաներին հատկացնում ենք անվճար մրցասպարեզներ, ապա դրանց կողմից մի քանի մրցավարներ կամ գույք տրամադրելը մանր-մունր հարցեր են»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 86 քաղաքների 2214 մարզիկ-մարզուհիներ:
«Մենք դժգոհ ենք Ռուսաստանից, քանի որ հայկական մեծ համայնք ունեցող այդ երկրից մասնակցելու ցանկություն են հայտնել ընդամենը 103 մարզիկ: Դա, անշուշտ, շատ քիչ է, եթե համեմատենք մյուս երկրների հետ»,-ասաց նա: