Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. Ռուբեն Մելիքյան
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են առաջադրել հրապարակային քննադատական խոսքի համար։
«Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է»,- հայտնեց Մելիքյանը և տեղեկացրեց, որ փափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։
«Մեղադրանք է ռաջադրվել 490 հոդվածի երկրորդ մասը, որը հետևյալն է՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ինչն էլ ենթադրում 2-5 տարի ազատազրկում: Մեզ արգելվեց քրեական գործի վերաբերյալ մեզ հայտնի փաստարկները ներկայացնել, ասինքն սա փաստում է,որ Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար, ոչ մի այլ բանի համար, ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել
Այսպիսի արտահայտություններ են՝ քննադատություն, որտեղ ոչ հայոհոյանք կա, ոչ վիրավորանք։ Քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։ Ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել հանրային խոսքի իրավունքից»,-հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդգար Ղազարյանին հրավիրել էին Քննչական կոմիտե։