Տորոնտոյում Delta Airlines-ի ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինDelta Airlines-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է Տորոնտոյի օդանավակայանում, ինչի հետևանքով 18 մարդ վնասվածքներ է ստացել։
✈️ Ինքնաթիռը՝ N932XJ համարանիշով, Delta Connection-ի բրենդի ներքո կատարում էր DL4819 չվերթը ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքից, որի օպերատորն էր Delta-ի դուստր ընկերությունը՝ Edeavor Air։
Ինքնաթիռում գտնվում էին 76 ուղևոր և 4 անձնակազմի անդամ, որոնց մեծ մասը տարհանվել է և չի տուժել։
📍 Տեղում արված կադրերում երևում է, որ ինքնաթիռը գտնվում է ձյունածածկ թռիչքուղու վրա, իսկ կողքին՝ հրշեջ մեքենաներ։
🚨 Ինքնաթիռի շարժիչների մոտ՝ ֆյուզելյաժի հետևի հատվածում, նկատվել է ծուխ։
🎥 Սոցցանցերում հայտնվել են ուղևորների կողմից նկարահանված տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք լքում ինքնաթիռը դեպքից հետո։
Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունը սկսել է դեպքի հետաքննությունը, սակայն միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։
Կան վարկածներ, որ ինքնաթիռը կարող էր շրջվել ուժեղ կողային քամու հետևանքով, սակայն պաշտոնական աղբյուրները դա դեռ չեն հաստատում։
«Դեռ շատ վաղ է եզրակացություններ անել։ Կարևոր է չհիմնվել ենթադրությունների վրա։ Կարող ենք ասել, որ թռիչքուղին չոր էր, իսկ կողային քամի չկար», – հայտարարել է օդանավակայանի հրշեջ ծառայության պետ Թոդ Էյթքենը։
📢 AFP-ին տրված հարցազրույցում բժիշկները նշել են, որ 3 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել՝ երեխա, 60-ամյա տղամարդ և 40-ամյա կին։
📍 Օդանավակայանի տնօրեն Դեբորա Ֆլինթը բրիֆինգի ժամանակ չի կարողացել հաստատել այս տեղեկությունը, սակայն նշել է․
«Ուրախ ենք, որ մարդկային կորուստներ չեն եղել, իսկ վնասվածքներն ավելի թեթև են, քան սպասվում էր», – հավելել է նա՝ բարձր գնահատելով արտակարգ ծառայությունների աշխատանքը։