«Ամո՛թ է, գյուղն 90 տոկոսով ավերված ու լքված է». ֆրանսիահայ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայից՝ Արցախ,Արցախից՝ Հայաստան .5 տարվա մեջ 7 անգամ տեղահանություն ,ամեն անգամ՝ կյանքը նորից ու զրոյից սկսելու կարողություն, բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ ,որի միջով արժանապատիվ պիտի անցներ Արմեն Ռակեդջեանը: Ծնվել և մեծացել է Ֆրանսիայում,այնուհետև վերադարձել Հայաստան, ավելի հստակ` Արցախի Շուշի քաղաք,որտեղ էլ ամուսնացել ու ընտանիք է կազմել: Այդ ընթացքում Արմենը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել, որոնցից ամենագլխավորը՝«Աղավնի » ՀԿ-ի հիմնումն է եղել, գրում է Անկյուն+3-ը:
Արցախի վերջնական հանձնումից հետո ընտանիքը երկու տարի ապրում էր Սիսիան քաղաքում , ավելին՝ փորձել են ոտքի կանգնել,ընտանեկան բիզնես հիմնել, բայց դա էլ երկար կյանք չի ունեցել; Ի վերջո որոշել են, որ պետք է էլի տեղահանվեն, ու այս անգամ ուղղությունը դեպի Լոռու Յաղդան գյուղն է եղել: