Բացել լրահոսը Փակել լրահոսը
56
A A
Հասարակություն

Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը՝ 35 լեզուներով թարգմանված

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանները նշանավորվում են նաև տիեզերքում։

Տուն-թանգարանից տեղեկացնում են, որ ի նշանավորումն թանգարանի հիմնադրման 60 և բացման 50-ամյա հոբելյանի՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել աշխարհի 35 լեզուներով թարգմանված և Չարենց ընտանիքի կողմից հրատարակված «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։