Բացել լրահոսը Փակել լրահոսը
694
A A
Քաղաքականություն

Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը․ ժամանել է նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը

Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագահող՝ Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաբլո Իսպային ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը՝ քննարկելով ՀՀ ԱԺ-ում անցկացվելիք նիստի կազմակերպչական հարցերը:

Նիստի մասնակիցներին նախ հեռավար կարգով ողջունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: