Ռոման Բերեզովսկին վերադառնում է Սանկտ Պետերբուրգ
Մեկ ամիս առաջ Հայաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում Եվրո-2012-ի շրջանակում մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ: Մեր թիմի դարպասն այդ խաղում պաշտպանել է Ռոման Բերեզովսկին:
Եւ ահա, ճակատագրի բերումով, մեր ընտրանու դարպասապահը արդեն իր թիմի` «Խիմկիի» կազմում, կրկին հանդես է գալու Սանկ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում մերձմոսկովյան ակումբը ուժերը չափելու է երկրի չեմպիոն «Զենիթի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին:
Ի դեպ, «Խիմկիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը անսպասելի հրաժարական է տվել գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ խաղից հետո (նրա սաները 2:0 հաշվով պարտության էին մատնել «Վիտյազին»): Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը, հայազգի մասնագետին այդ պաշտոնում կփոխարինի Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին մարզիչ Օլեգ Դոլմատովը: