Բացել լրահոսը Փակել լրահոսը
Այրվել է մոտ 4․2 հա խոտածածկույթ
A A
Պաշտոնական

Ջերմահարվել է 20 դեկորատիվ, 16 պտղատու ծառ և 5  խաղողի վազ

Օգոստոսի 19-ին, ժամը 12:29-ին Վայոց ձորի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հախլու» կոչվող տարածքում նկատվում է ծուխ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 21։05-ին: Այրվել են մոտ 4,2 հա խոտածածկույթ և թփուտներ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ, 16 պտղատու ծառ և 5  խաղողի վազ։

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարարական ծառայող և 6 էկոպարեկ։