Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեղադրված
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոտնակում

Օգոստոսի 19-ին, ժամը 16:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։13-ին, մարվել՝ 17։22-ին: Այրվել են ավտոտնակի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։