Բացել լրահոսը Փակել լրահոսը
թումո
A A
Հասարակություն

Թումո կենտրոնը 13 տարեկան է

Օգոստոսի 14-ին լրացավ Թումոյի 13-րդ տարեդարձը: 13 տարի առաջ այդ նույն օրը Երևանում բացվեց առաջին Թումո կենտրոնը՝ նպատակ ունենալով ստեղծել կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով: Ուրախ ենք կիսվել 2011-ից ի վեր մեր ձեռքբերումներով։ 
TUMO's Opening Photos
Թումոյի բացումը, օգոստոսի 14, 2011
Այն, ինչ սկսվեց Սեմ և Սիլվա Սիմոնյանների երազանքով, վերածվեց համաշխարհային կրթական ցանցի, որն արդեն ունի 10 միջազգային կենտրոններ, և շուտով կբացվեն նորերը: Մարի Լու և Բեկոր Փափազյանների հետ միասին նրանք պատկերացնում էին մի կրթական միջավայր, որտեղ պատանիները՝ անկախ ծագումից և հանգամանքներից, կարող են բացահայտել իրենց ներուժը և տնօրինել իրենց  ուսումնական գործընթացը: Այս տարիների ընթացքում միայն հայաստանյան Թումո կենտրոնների և տուփերի ուսանողներ են դարձել 130,000 պատանիներ:
TUMO Box
Թումո տուփ Արենի, Վայոց Ձոր
Թումոյի ազդեցությունը գնահատելու համար մենք դիմել ենք հեղինակավոր Dalberg International հետազոտական ​​կազմակերպությանը: Նրանք համեմատել են պատահականորեն ընտրված Թումո ուսանողների և շրջանավարտների տվյալների բազան խստորեն ընտրված համեմատական խմբի հետ՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծագումը, տարիքը և սեռը: 

Ըստ ուսումնասիրության՝ ավելի հավանական է, որ հարցված ուսանողների 200%-ը դպրոցում գերազանց գնահատականներ կստանան, 70%-ը համալսարանում իրենց խմբերում լավագույններից կլինեն, 50%-ը  օրական ավելի քան 1 ժամ կանցկացնեն անձնական նախագծերի վրա, 350%-ը կաշխատեն տեխնոլոգիաների ոլորտում, 50%-ը կվաստակեն պետական միջին աշխատավարձի ավելի քան եռապատիկը: Ավելին՝ Թումոյի շրջանավարտների 89%-ը կարծում է, որ Թումոն օգնել է իրենց հասնել այն նպատակներին, որոնք ունեցել են Թումոյին միանալիս, իսկ ուսանողների 75%-ը կարծում է, որ Թումոն օգնել է իրենց ավելի լավ պատկերացում կազմել տեխնոլոգիայի և դիզայնի ոլորտներում կարիերաների մասին: 
Impact Report ARM
 
Կարդացեք ամբողջական զեկույցը
Թումոն ոչ միայն կրթական կենտրոն է, այլև համայնք:  Մեր գործունեությունը սահմաններ չի ճանաչում՝ ընդլայնվելով տարիքային սահմանափակումներից և նույնիսկ կրթության ոլորտից դուրս.
  • 2017 թվականին սկիզբ առավ 16-28 տարեկանների համար նախատեսված և  արվեստի, դիզայնի, անալոգային արտադրանքի ստեղծման վրա կենտրոնացած նախագիծը՝ Թումո ստուդիաները։ Այստեղ ստեղծվում է այն ամենը, ինչը կարելի է կրել, շոշափել, համտեսել:
  • Թվայնացման միջոցով պատմամշակութային ժառանգության պահպանման նախաձեռնության շնորհիվ այժմ Թումոն ունի ավելի քան 200 հայկական կոթողներ ներառող արխիվ: Առաջիկա տարիների ընթացքում նախատեսում ենք թվայնացնել շուրջ 500 հուշարձան: 
  • Թումո լաբերը Թումոյի տեխնոլոգիական կրթական ծրագիրն է՝ նախատեսված է ՏՏ-ով հետաքրքրվող 18-ից բարձր երիտասարդների համար: ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտելիքների համալիր նախագիծն արդեն ստեղծման փուլում է: Այս նորարար STEM էկոհամակարգը դառնալու է մի շարք նախաձեռնությունների կենտրոն՝ ներառյալ Թումո լաբերը և 42 Երևան ծրագրավորման միջազգային դպրոցը: Երկուսն էլ արդեն գործում են Երևանում:
  • 2024 թվականին մեկնարկեց Գյումրու շուկայի և խոհարարական դպրոցի նախագիծը, որը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանի զբոսաշրջությանն ու գաստրոնոմիային՝ տեղական մթերային շուկայի և միջազգային մակարդակի խոհարարական դպրոցի շնորհիվ:
TUMO Studios
3D Scanning project
EU Convergence Center
Թումոյի 13-րդ տարեդարձի առթիվ ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, դոնորներին և աջակիցներին: Ձեր ներդրումները կարևորագույն դեր են խաղացել կրթության ապագան կերտելու գործում:

Մենք հանձնառու ենք ընդլայնել մեր ցանցը՝ նպատակ ունենալով հիմնել 16 կենտրոն և 110 տուփ, որոտեղ  ամեն շաբաթ 80,000 պատանիներ Հայաստանի բոլոր անկյուններից հնարավորություն կունենան նորարարական կրթություն ստանալ:
TUMO Armenia map