Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
A A
Հասարակություն

Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում էոր հեղուկ գազի  շուկան խիստ մրցակցային էներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։

 

Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոսմնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներիսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի  սուբյեկտների միջև գրեթե անհնար է։

 

Նշենք նաևոր առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամիսկ հուլիսին  բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամկախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։ Ընդ որումնախնական դիտարկումները ցույց են տվելոր ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող  հեղուկ գազի գնային բարձրացումներին: