Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցում է «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովին։
Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Լիտվայի նախագահության շրջանակում և համախմբել է տարբեր երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, եվրոպական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու և ամրապնդելու սոցիալական իրավունքների խարտիայի շրջանակում ունեցած պարտավորությունները։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են ժամանակակից սոցիալական իրավունքների հետ կապված մարտահրավերները, այդ թվում՝ անհավասարության աճը, աշխատանքի ապագան, թվայնացումը, արհեստական բանականությունը և կլիմայի փոփոխության ազդեցությունները։ Նպատակն է վերահաստատել «Եվրոպական սոցիալական խարտիայի» և դրա մոնիթորինգի մեխանիզմների կարևորությունը՝ սոցիալական արդարության խթանման ու ժողովրդավարական հետընթացի կանխարգելման գործում:
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ