Բացել լրահոսը Փակել լրահոսը
0103
A A
Հասարակություն

Կոտայքի մարզում «Toyota»-ն բախվել է ծառերին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում 46-ամյա Էդգար Հարությունյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքնայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: