A
A
Թուրքիայում ամբոխը հարձակվել է սիրիացիներին պատկանող գույքի վրա
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել են սիրիացիներին պատկանող աշխատատեղերի և մեքենաների վրա, գրում է Ermenihaber.am-ը։
Դեպքի վայրում տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել մի սիրիացի տղամադրու կողմից երեխայի բռնության ենթարկվելու մասին, ինչն էլ պատճառ էր հանդիսացել դեպքերի նման զարգացման:
Կայսերիի նահանգապետը հայնդես էր եկել դեպքի մասին հայտարարությամբ, նշելով, որ բռնություն իրականացնելու համար կասկածվող անձը ձերբակալվել է, իսկ երեխան գտնվում է հատուկ վերահսկողության ներքո:
Նահանգի ոստիկանապետ Աթանուր Այդընն էլ հայտարարել էր, որ կասկածյալն իր ընտանիքի հետ միասին աքսորվելու է երկրից: