Բացել լրահոսը Փակել լրահոսը
891
A A
Հասարակություն

Արմավիրի մարզում. բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավոտմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խմբերը: