Բացել լրահոսը Փակել լրահոսը
565
A A
Հասարակություն

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
 
Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:
 
📌 Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
✅ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,
✅ զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,
✅ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։