Բացել լրահոսը Փակել լրահոսը
89
A A
Հասարակություն

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո

Ուելսի 42-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա քիմիաթերապիա է անցնում քաղցկեղի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արքայազն Ուիլյամի կինը մասնակցում է դրոշի դուրսբերման հանդիսավոր արարողությանը ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան պաշտոնական օրվա պատվին (նրա իսկական ծննդյան օրը՝ նոյեմբերի 14-ին):

Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին ընդունել է շքերթը՝ երեխաների հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում կանգնած։

Նախօրեին Ուելսի արքայադուստրը հայտնել էր, որ ապաքինվում է հունվարին որովայնի խոռոչի վիրահատությունից եւ դրան հաջորդած քաղցկեղի ախտորոշումից հետո։ Նա նշել է, որ իր բուժումը դեռ չի ավարտվել և կշարունակվի ևս մի քանի ամիս: