A
A
«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 3 երեխա է մահացել
Աջակցիր «Ա1+»-ին«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երեք երեխա է մահացել։ Այդ մասին հրապարակվել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում տեղադրված տուժածների հոսպիտալացման տվյալներում, հայտնում է РИА Новости-ն։
Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 115 մարդ, որոնցից հինգը՝ անչափահաս։
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան « Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կրակոցների մասին: