A
A
Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 40, վիրավորվել 100-ից ավելի մարդ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում անմարդկային ահաբեկչության վերաբերյալ սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը, իսկ բոլոր տուժածներին ու վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։