Բացել լրահոսը Փակել լրահոսը
de91cc2b-77a4-4d8d-9d9f-e4fbc06347b3_cx0_cy10_cw0_w1023_r1_s
A A
Պաշտոնական

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ բյուջեի օրինագիծը

Ամերիկայի ձայն

Պահպանողական հանրապետականները զայրացած են Ներկայացուցիչների պալատի կողմից ֆինանսական օրինագծի ընդունման կապակցությամբ, որը սպառնում է խոսնակ Մայք Ջոնսոնի դիրքերին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ օրը ընդունեց 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ կառավարության ֆինանսավորման օրինագիծը՝ ավելի շատ դեմոկրատների աջակցությամբ, քան հանրապետական մեծամասնության, ինչը հանգեցրեց պահպանողականների նոր սպառնալիքին՝ խոսնակ Մայք Ջոնսոնին հեռացնելու վերաբերյալ:

Ներկայացուցիչների պալատի 286 կողմ, 134 դեմ ձայների հարաբերացությամբ օրինագիծն ընդունվեց, որից հետո այն ուղարկվել է Դեմոկրատական կուսակցության մեծամասնություն կազմող Սենատ, որը պետք է շտապ ընդունի օրինագիծը մինչև շաբաթ օրվա կեսգիշեր՝ պետական մարմինների փակման վերջնաժամկետը:

Այս քայլը առաջընթաց է՝ ավարտելու ավելի քան վեցամսյա քաղաքական պայքարը, թե որքան պետք է ծախսի Վաշինգտոնը հոկտեմբերի 1-ին սկսված ֆինանսական տարվա համար: Վարկանիշային գործակալությունները նախազգուշացրել են, որ կրկնվող շեղումները կարող են վնասել դաշնային կառավարության վարկունակությանը, որը ներկայումս ունի ավելի քան 34,6 տրիլիոն դոլար պարտք:

Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում, որին ողմ են քվեարկել 185 դեմոկրատ և 101 հանրապետական օրենսդիրներ: Քվեարկության նման արդյունքներից հետո Հանրապետական կուսակցության պահպանողական ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը սպառնացել է քվեարկության դնել խոսնակ Մայք Ջոնսոնին պաշտոնից հեռացնելու հարցը։

Այնուամենայնիվ, Գրինն ասել է, որ չի պնդի անհապաղ քվեարկության համար:

Ինքը՝ Ջոնսոնը, պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կոշտ գծի կողմնակիցները, զայրացած, որ խոսնակ Քևին Մաքքարթին իրենց առարկություններին հակառակ ընդունեց ֆինանսավորման դադարեցման օրինագիծը, հեռացրին նրան խոսնակի պաշտոնից:

Միևնույն ժամանակ, Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ սենատոր Չակ Շումերը հորդորեց իր գործընկերներին արագ գործել օրինագիծը շտապ ընդունելու համար: