Բացել լրահոսը Փակել լրահոսը
414497757_330883203241122_4764531253656506931_n
A A
Պաշտոնական

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներ են կողաշրջվել

Հունվարի 6-ին, ժամը 00։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են. տուժածներ չկան:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL» (վարորդ՝ Ս. Պ.) և «JAC» (վարորդ՝ Կ. Ֆ.) մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. «JAC» մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել «ZIL» մակնիշի բեռնատարը: