Բացել լրահոսը Փակել լրահոսը
415921279_328637676799008_4803285732957186991_n
A A
Պաշտոնական

ՃՏՊ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

 
Հունվարի 2-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Շ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Ա. Հ․-ի և Մ. Շ․-ի առողջական վիճակները գնահատել են ծանր:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։