A
A
Ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ վերահսկողության մշտադիտարկման արդյունքները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել է ՀՀ վարչապետի՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարաններում աճեցված ձկան որակի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու հանձնարարականի հիման վրա անցկացված անասնահմաճարակային մշտադիտարկման արդյունքները:
«Պլանետա ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում հայտնաբերվել է ԱՑԽՄ և ախտածին ա/թ սալմոնելաներ, «Էլմար» ՍՊԸ-ի և «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ-ի նմուշներում՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):
Ա/Ձ Աննա Ասատրյան, Ա/Ձ Մարտին Եվրեյան, Ա/Ձ Նորայր Բարսեղյան, «Ալեքս ֆիշ» ՍՊԸ, «Պլանետա ֆիշ» ՍՊԸ, «Բլեք դայմոնդ» ՍՊԸ, «Էլմար» ՍՊԸ, «Կրիստալ ֆիշ» ՍՊԸ, «Սպիտակ դելֆին» ՍՊԸ, «Հովհերմ» ՍՊԸ, «Բիգամա ֆրութ ՀՌ ՀՁ» ՍՊԸ, «Էկո ֆիշ» ՍՊԸ ձկնաբուծական տնտեսություններից վերցված նմուշներում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae, հարուցիչներ։
«Հովհերմ» ՍՊԸ ձկնաբուծարանից վերցված նմուշում հայտնաբերվել է դիպլոստոմոզ, իսկ «Սպիտակ դելֆին» ՍՊԸ-ի նմուշներում՝ իխտիոթիրոզ։
«Հայր եվ որդի Բունիաթյաններ» և «Իշխանալիճ» ՍՊԸ-ներ-ից վերցված ձկան նմուշներում հայտնաբերվել է՝ ԱՑԽՄ։