A
A
Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն Դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել․ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր Դատախազի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:
Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»:
Նշենք, որ ավելի վաղ «Ազատությունը» գրել է, որ ուկրաինական պատերազմից փախուստի դիմած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի զորակոչիկ Դմիտրի Սեդրակովը հայտնաբերվել է Ռուսաստանում։ Ըստ «Ազատության» ռուսական ծառայության՝ նա կարող է լինել Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում: