A
A
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 19-ին, ժամը 10:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 3-րդ կմ-ին առկա է խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։