Բացել լրահոսը Փակել լրահոսը
410894906_770955445073376_6185935961287085617_n
A A
Պաշտոնական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս կբերվի Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար կդրվի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը։ Սրբի մասունքը եկեղեցում կմնա ժամը 11:00-ից մինչև 18:00-ը։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։ Այն Սուրբ Էջմիածին է բերվելու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ։

Սիրով հրավիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին հաղորդ դառնալու Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքարանից բաշխվող օրհնությանը:

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։