Բացել լրահոսը Փակել լրահոսը
E65F00E1-5243-4E7A-9702-BE3FC1FB9928_cx29_cy18_cw43_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Բաքուն ցանկանում է առաջիկա 3 տարում բնակեցնել նաև Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտունին

Բաքուն մտադիր է առաջիկա 3 տարում 140 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում 987 ընտանիք է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ևս 215 ընտանիք կտեղափոխվի այդ շրջաններ։

Ասադովը նշել է, որ Ադրբեջանի կառավարության հայտարարած «Մեծ վերադարձ» ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հազար մարդ բնակեցնել Ադրբեջանի վերահսկողությանն անցած գյուղերում և քաղաքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում։

Ազատություն ռ/կ