A
A
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ <<Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։
Այդ մասին հայտնում են ՔԿԾ-ից։
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։