A
A
ԱՄՆ-ն ու Իրանը սպառնացել են միմյանց
Աջակցիր «Ա1+»-ինԻրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե Միացյալ Նահանգները հարվածներ հասցնի իր էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես ավելի վաղ սպառնացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանի նավթային և էնեիգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան թիրախ»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատարությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար՝ շեշտելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ սկսելով ամենամեծից։