A
A
Ինչպես Փաշինյանը 13 օրում հասավ Երևան ու դարձավ վարչապետ. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմեն ինչ սկսվեց այս նախադասությունից: 2018-ի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսում է
Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու առաջին քայլը
13 օրում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիից հասնում է Երևան, որպեսզի կանխի
հեռացող նախագահ Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ դառնալ Հայաստանի վարչապետ
-100 հազար հոգի կլինենք, կանենք իշխանափոխություն:
Սերժ Սարգսյանը խորհրդարանում անում է իր առաջին քայլը հնազանդեցնելու համար Փաշինյանին՝ դիմում է
նրա գործընկերներին
-Դուք ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերել խորհրդարան:
Վերջին քայլը գործող վարչապետի և ընդդիմադիր լինելու վերջին օրերն ապրող Նիկոլ Փաշինյանի
հանդիպումն էր
-Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից:
Հենց այս նախադասությունն էլ կանխորոշեց դեպքերի հետագա ընթացքը: Շարժումն ավելի մեծ թափ առավ
-Քայլ արա, մերժիր Սերժին:
Ուղիղ մեկ օր հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից՝ հայտարարելով, որ Նիկոլ
Փաշինյանը ճիշտ էր :
Նիկոլ Փաշինյանը դառնում է Հայաստանի վարչապետ, խորհրդարանում նրա օգտին է քվեարկում նաև Սերժ
Սարգսյանի գլխավորած Հանրապետականը: Ստեղծվում է մի վիճակ, երբ խորհրդարանում մեծամասնություն է
Հանրապետականը, իսկ գործադիր իշխանությունը պատկանում է ընդդիմադիր ուժին:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին հայտարարում է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների մասին,
որոնք տեղի պիտի ունենան նույն տարվա դեկտեմբերի 9-ին:
Դաշնակցությունը, Հանրապետականը հոկտեմբերի սկզբին փորձում են իշխանությունը վերցնել իրենց ձեռքը
-Ո՞ւր ենք գնում մենք՝ դեպի դիկտատուրա՞, թե դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք+0:21:14-Որոշ ուժեր շատ հաստատուն քայլերով քայլում են դեպի պատմության աղբանոցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս հոկտեմբերի 16-ին: Հաջորդ օրը Հանրապետականը
տապալում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով նվազեցվում էր խորհրդարան մտնելու
անցողիկ շեմը:
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվում է 2 դաշինք և 9 կուսակցություն:
Հանրապետականը դրանց մեջ է
Հանրապետականը չի էլ վիճարկում, որ ընտրություններում ահռելի քվեներով կհաղթի Նիկոլ Փաշինյանի «Իմ
քայլը» դաշինքը
-Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ որոշակի հույս առաջացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն:
«Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը Գյումրիում յուրօրինակ համեմատություն է անում
Արցախյան ազատամարտի ու թավշյա հեղափոխության միջև և եզրակացնում
-Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան հաղթանակը:
-Սասուն Միքայելյանը համեմատություն է անում. Երկու տարբերակ կա՝ կամ չի հասկացել, կամ ուղղակի փորձն է արցախյան
պայքարը նսեմացնելու:
Սոցիոլոգիական բոլոր հարցումներով Սասուն Միքայելյանի հայտարարությունը որևէ կերպ չի ստվերում «Իմ
քայլը» դաշինքի հեղինակությունը՝ դաշինքը ջախջախիչ հաղթանակ կտանի խորհրդարանի արտահերթ
ընտրություններում, որոնք տեղի են ունենում դեկտեմբերի 9-ին: