Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-03-22 203418
A A
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա զոհ

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Էրիկ Պ․-ն իր վարած «LiXiang» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչ խոտածածկի վրայով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Սուրիկ Ս․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է 48-ամյա Ելենա Բ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սուրիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։