A
A
Մի խումբ մարդիկ ներխուժել են Մախաչկալայի օդանավակայան՝ փնտրելով հրեաների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄախաչկալայի բնակիչները սոցցանցերում հրապարակում են տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են մի խումբ մարդիկ ներխուժում օդանավակայանի թռիչքուղի այն բանից հետո, երբ վայրէջք է կատարում Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ «Baza» տելեգրամյան ալիքի, դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած «հրեաներին» որոնելու համար:
Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ տանելով Պաղեստինի դրոշը։
Ներկա պահին օդանավակայանը չի գործում։
In #Dagestan, a crowd stormed the building of Makhachkala airport in search of Jews from a flight from Tel Aviv. pic.twitter.com/TaBvakBKIE
— NEXTA (@nexta_tv) October 29, 2023