Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Լավրով. «Եթե Գազան ոչնչացվի և բնակիչները դուրս քշվեն, դա աղետ կստեղծի տասնամյակների, եթե ոչ՝ դարերի համար»

Եթե Գազան ոչնչացվի և բնակիչները դուրս քշվեն, դա տասնամյակների, եթե ոչ՝ դարերի աղետ կստեղծի: Այդ մասին «ԲելՏա» բելառուսական լրատվական գործակալությանն այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե Գազան ոչնչացվի, եթե այնտեղից 2 միլիոն մարդկանց դուրս քշեն, ինչի մասին ակնարկներ են անում որոշ գործիչներ Իսրայելում և այլ երկրներում, ապա դա աղետ կստեղծի շատ ու շատ տասնամյակների, եթե ոչ՝ դարերի համար», - ասել է Լավրովը։

Նրա համոզմամբ՝ հակամարտության գոտում անհրաժեշտ է հայտարարել բնակչությանը փրկելու մարդասիրական ծրագրերի մասին:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ամբողջ ծավալով կապ պահպանել Իսրայելի հետ և համապատասխան ազդանշաններ է ուղարկում խաղաղ լուծում փնտրելու անհրաժեշտության մասին:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի և ստեղծման շուրջ ուղիղ բանակցությունների անցկացումը ներկայիս իրավիճակում դժվար թե հնարավոր լինի: