Բացել լրահոսը Փակել լրահոսը
ստեփանակերտ
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարությունից հետո թիրախներ է ընտրել

Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել, - այս մասին հայտնում է  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՖԲ-ում։

«Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»,-  գրել է նա։

«Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» իրականացման մասին, իսկ թե դա որքանով է լոկալ` այս պահին նման տպավորություն չունեմ:
 
Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող հրետանային-հրթիռային համակարգերը լուրջ սպառնալիք են նաև խաղաղ բնակավայրերի ու օբյեկտների համար, դեռ չեմ խոսում այն մասին, որ որպես կանոն, նախկինում այդ «հիմնավորման» տակ նաև խաղաղ բնակչությանն են թիրախավորում:
 
Դեռևս անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային հիմնական դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ու կեցվածք ավելի վաղ էր արտահայտել` փախուստ իր առաքելությունից ու պարտականություններից»,- եզրափակել է պատգամավորը:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախում «տեղային բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։  Ըստ հաղորդագրության՝

 Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եւ թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությունը տեղեկացվել են ընթացող գործողությունների մասին։ Այն է՝ սպառազինության կիրառմամբ «առաջնագծում եւ խորքում շարքից դուրս են հանվում հայկական զինված ուժերի դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաեւ մարտական միջոցներն ու ռազմական նշանակության օբյեկտները»։