
A
A
ՀՀ վարչապետը բովանդակային և օգտակար է որակել Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բովանդակային և օգտակար է որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցը։
«Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր։ Կարող եմ ասել, որ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար: Մի շարք նրբություններ կան, ու կարևոր է, որ այդ նրբությունների, դիրքորոշումների, գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: