Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե պատերազմ եղավ Արցախի դեմ, կօգնի ՌԴ-ն, եթե ՀՀ-ի դեմ՝ կօգնի Արևմուտքը․ Հ․Մանասյան (տեսանյութ)

«ՌԴ-ն ինչքան էլ նահանջի, Ադրբեջանին ու Վրաստանին որոշ չափով պիտի պահի իր ձեռքի տակ, որովհետև սահամանակից են։ Իսկ Հայաստանին պետք է օգտագործի՝ Ադրբեջանին պահելու համար։ ՌԴ-ն անգամ Հայաստանին կարող է թողնել, Ադրբեջանին՝ ոչ։ Նրանց համար առանձնակի խիստ կռիվ է տալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին։

Նա հիշեցնում է, որ ՌԴ-ն Ջավախքում խռովության փորձ արել է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ու այն ժամանակվա քաղաքական վերնախավը այդ «ավանտյուրայի մեջ չեն մտնել»։ «Բայց չեն կարողացել չմտնել ԼՂ խնդրի մեջ»,- ասում է Մանասյանը՝ համարելով, որ ճիշտը չմտնելն էր։

Վերջինս նաև հարց է բարձրացնում, թե ինչու ՌԴ-ն Մերձդնեստրում զորք է տեղակայել և ասել՝ «թպրտացիր՝ վատ կլինի», բայց դա չի արել Ղարաբաղում։ «ԼՂ-ն ինչո՞վ էր տարբերվում ԽՍՀՄ մնացած ինքնավարություններից։ Որովհետև Ղարաբաղը պետք էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին սսկացնելու համար»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։