A
A
Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ-ն դիմում է ներկայացրել ՄԻԵԴ
Աջակցիր «Ա1+»-ինՍ. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: