ԱՄՆ վարչակազմը պետք է գործի․ Ադամ Շիֆի կարծիքով՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն իր տեսաուղերձում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասը, որի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։
Նա նաև հիշեցրել է վերջերս Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ շեշտելով, որ «դրան, սակայն, ոչինչ չհետևեց»։
Կոնգրեսականը նաև հիշեցրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։
«Նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի», - ասել է Շիֆը:
Նա նաև շեշտել է, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը:
«Ես խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», - եզրափակել է կոնգրեսականը:
There’s an urgent humanitarian crisis occurring in Artsakh.
— Adam Schiff (@AdamSchiff) August 23, 2023
Let’s break down what’s happening — and what the United States must do to hold Azerbaijan accountable and prevent another Armenian genocide. pic.twitter.com/dxRMzd0r05