Բացել լրահոսը Փակել լրահոսը
1841323070_0_238_3072_1966_1920x0_80_0_0_1892928931d9da3e8b931e0a12bbcb6f.jpg
A A
Քաղաքականություն

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային պատերազմի անխուսափելիության մասին

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամի խոսքով՝ Կորեական թերակղզու տարածքում միջուկային պատերազմից խուսափելն անհնար է, դա միայն ժամանակի հարց է։ Այս մասին նա ասել է Միջազգային անվտանգության մոսկովյան XI համաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը, իբր, «զառանցում» է միջուկային պատերազմի գաղափարով և մեծապես ազդում է Հարավային Կորեայի դիրքորոշման վրա։

«Կորեական թերակղզում միջուկային պատերազմն այլևս ոչ թե հարց է՝ այն կլինի՞, թե՞ ոչ, այլ հարց է՝ ով և երբ այն կսկսի»,- ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան։

Նա հավելել է, որ Փհենյանը «չի հավատում բանակցություններին, այլ հավատում է ֆիզիկական ուժին»։

«Ֆիզիկական ուժն է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման միակ միջոցը»,- հայտարարել է Կանգ Սուն Նամը: