Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-1-176
A A
Հասարակություն

Դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ թալանել են դեղատունը. shamshyan.com

Այսօր Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող դեղատան վրա զինված ավազակային հարձակում է եղել, հայտնում է shamshyan.com–ը։

Մասնավորապես, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 17 հասցեում գործող դեղատանը ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Կայքի տեղեկություններով` մի քաղաքացի դիմակավորված և դանակը ձեռքին մտել է դեղատուն և ավազակային հարձակում կատարել՝ հափշտակելով մոտ 200 հազար դրամ, ապա դիմել փախուստի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։